copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:17 27-04-2022

Ջոնսոնն ասել է, որ բրիտանացի գերիների փոխանակման մասին որոշում պետք է կայացնի Կիևը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ գերության մեջ հայտնված Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող բրիտանացիների հնարավոր փոխանակման մասին որոշում կկայացնի Կիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի այդ քաղաքացիները պատանդներ չեն կամ «ինչ-որ ահաբեկիչներ, նրանք ռազմագերի են, և ունեն Ժնևյան կոնվենցիային համապատասխան իրավունքներ»։ Օրինակ, նրանց իրավունքների խախտում է տեսանկարահանումը, մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ջոնսոնը նաև ընդգծել է, որ իշխանությունները սերտորեն աշխատում են գերիների հետ կապված իրավիճակի շուրջ։

Ամենից շատ դիտված