copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:26 26-04-2022

Պետության նկատմամբ անարգանքն արդեն պաշտոնական բնույթ է կրում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պետության նկատմամբ անարգանքն արդեն պաշտոնական բնույթ է կրում:
Այսօր ՀՀ նախագահը հանդիպել է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի հետ: Հանդիպումից հետո Հ.Հ.-ն ասել է, որ ՀՀ նախագահի հետ «համագործակցության հնարավոր ուղիների» վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Այլ խոսքով, ԵՊՀ-ն ցանկանում է «համագործակցել» ՀՀ նախագահի հետ:
Իսկ ի՞նչ էր անում ԵՊՀ-ն մինչ այդ: ՀՀ-ից դու՞րս էր: Լուկաշենկո Ալեքսանդրի՞, թե՞ Ալիև Իլհամի հետ էր «համագործակցում»: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «համագործակցել» ՀՀ ղեկավարի հետ: Վերջինս հո Սորոսի Լարիսան չէ, որ «համագործակցես»: Ինչ-որ տեղ կհասկանայի, եթե, օրինակ՝ Հ.Հ.-ն ձեռնարկատիրությամբ զբաղվեր, կարկանդակների արտադրամաս ունենար և նախագահականի բուֆետ կարկանդակներ առաքեր: Մեծ հաշվով, դա կարելի էր «համագործակցություն» կոչել:
Մի պահ պատկերացրեք, որ Սորբոնի համալսարանի նախագահ Ժան Շամբազը, Օքսֆորդի համալսարանի ռեկտոր Քրիս Պատտենը, Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Բեքոուն, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կամ Բաումանի անվան համալսարանի ռեկտոր Անատոլի Ալեքսանդրովը հայտարարեն, որ ցանկանում են «համագործակցել» Մակրոնի, Ջոնսոնի, Բայդենի և Պուտինի հետ: Նրանք երբեք այդպիսի բան չեն հայտարարի, քանզի հասկանում են երկրի ղեկավարի և Սորոսի Լարիսայի միջև գոյություն ունեցող տարբերությունը:
Ինչևէ: Եթե ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ն կարկանդակների արտադրամաս, իսկ նախագահականի բուֆետը կարկանդակների կարիք չունի, ապա առկա է պետության նկատմամբ պաշտոնական բնույթի անարգանք» :

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի