Ներքին 4 տարի առաջ - 15:08 25-04-2022

ԱԺ-ում և կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր «Գորշ գայլերի» ժեստն են ցույց տալիս. Սերոբ Գասպարյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։ «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն Oragir.news-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ երեկ հայերին արված «Գորշ գայլերի» ժեստին, պատասխանեց. «Ծիծաղում էր մեզ, վրա չի կարող լինել խաղաղություն, մեր ԱԺ-ից էլ որոշները այդ ժեստը ցույց տվել են»։

«Այսօր մեր հայրենիքում դիվերսիոն խմբեր են լցվել, ովքեր կազմակերպված պղծում են մեր պատմամշակութային ամեն ինչը։ Դրանք ոչ մեկը չի բացահայտում, ոչ մեկը չի ասում, նշանակում է, որ գիտեն՝ ովքեր են անում այդ ամենը, վստահաբար՝ «Գորշ գայլերի» հովանավորությամբ, որովհետև թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարության պատերի մոտ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր նույն ժեստն են ցույց տալիս, այսինքն՝ Չավուշօղլուի ու սրանց միջև տարբերություն չկա»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս օրերին մարդկանց՝ իրենց միանալու տրամադրվածությունը, պատասխանեց, որ մարդկանց մեջ ծնվում է հավատ. «Երբ ասում են, որ հիասթափված են, դա կեղծ է»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում