Ներքին 4 տարի առաջ - 22:20 23-04-2022

Փաշինյանը հասկացավ, որ չի կարողանալու մարսել մեր համահայկական շարժումը. Արթուր Վանեցյան

Ավանդական դարձած «Զարթի՛ր, լաո» ջահերով երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից ժամը 19:15-ին։ Երթին մասնակցում է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Oragir.news-ի հարցին, թե երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշտության որևէ փաստաթուղթի շուրջ նոյեմբերի 9-ից հետո չի բանակցվել՝ այդ թվում և կարգավիճակի հետ կապված, արդյո՞ք կարող է սա առիթ դառնալ ընդդիմության համար որոշակի վերանայումներ անելու, պատասխանեց. «Ինքը չի հայտարարել, որ չկա փաստաթուղթ, այլ ասում է, որ նույնիսկ սևագիր չկա, եթե լինի, ժողովրդի թիկունքի հետևում ոչ մի բան չենք անի, կլինի լայն հանրային քննարկում, նոր կորոշենք։ Պարզ հարց է առաջանում․ ինչու ՞ ուղիղ չի ասում, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, չի ասում, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չենք զիջելու թշնամուն, և ինչո՞ւ չի ասում կոնկրետ ամեն ինչ, ոչ թե ենթատեքստերով, մանիպուլատիվ ձևակերպումներով, այլ կոնկրետ հարցերի պատասխաններ պետք է տալ։ Եկեք լուրջ չվերաբերվենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Փաշինյանը փորձեց մանիպուլյացիաներով հանդարտեցնել մեր շարժումը, բայց չի ստացվելու, քանի որ հասկացավ, որ չի կարող մարսել այդ ամենը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում