copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:05 18-04-2022

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, մահացել է: Տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն: