Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:54 18-04-2022

Եթե որոշում կայացնելու լինեմ, թե որտեղ է իմ տեղը, իմ տեղն այստեղ է. Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցված այն հարցին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, պատասխանեց.
«Դա տնտեսական քաղաքականություն իրականացնողներից պետք է հարցնել, թե իրենք ինչպե՞ս են տեսնում երկրի ապագա տնտեսական զարգացումը։ Եթե իրենք տեսնում են, որ մեր երկրի ապագան արտահանելի ապրանքներ ու ծառայություններ արտադրող և արտահանող երկիր կառուցելն է, կամ այդ դոկտրինան է դրված տնտեսական քաղաքականության հիմքում, ապա սահմանների բացումը ոչ միայն չի նպաստի, այլև ընդհակառակը՝ կսպանի մեր տնտեսությունը, այսինքն՝ արդյունաբերողներին և արտադրողներին։ Իսկ եթե իրենք տնտեսության ապագան տեսնում են զուտ առևտրային շփումներում և առևտրով, ապրանքաշրջանառության հետ կապված երկրի տնտեսության վրա որոշակի ազդեցության մեջ, ապա կարելի է սահմանը բացել, բայց այդ ժամանակ պետք է ուղղակի մոռանալ ազգային արտադրություն և արդյունաբերություն ունենալու մասին, որովհետև մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք, որ մեզ մոտ ապրանքների և ծառայությունների ինքնարժեքը ավելի թանկ է, քան թուրքական միջինից բարձր որակ ունեցող ապրանքների ինքնարժեքները։ Հետևաբար ցածր ինքնարժեքներ կամ ցածր արժեքներ ունեցող, բայց բավարար որակով ապրանքները կսփռվեն Հայաստանի շուկայում, և Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների ևս մեկ շուկա, որտեղ ուղղակի վաճառվում են այդ ապրանքները։ Եվ այս առումով Հայաստանը նաև տնտեսական կախվածության մեջ կմտնի Թուրքիայից, որովհետև Թուրքիան շատ հեշտությամբ կարող է իր արտաքին առևտուրը իրականացնելու քաղաքականությունը կարգավորել մեծացնելով, ավելացնելով կամ որոշակի ապրանքների վրա սահմանափակումներ դնելով, որոշակի ապրանքներ խրախուսելու համար մաքսատուրքեր ավելացնել արտահանման վրա, այսինքն՝ մենք կդառնանք մի տարածք, որտեղ տեղի է ունենում թուրքական ապրանքների շրջանառություն, և դրա վերահսկողը Թուրքիան է լինելու։
Մենք տնտեսական առումով այնքան ուժեղ չենք, որ ինքներս վերահսկենք թուրքական ապրանքների շրջանառությունը Հայաստանում: Հետևաբար կախված է նրանից, թե տնտեսական քաղաքականություն վարողները ինչ դոկտրինա ունեն տնտեսության զարգացման ապագայի հարցում»,- ասաց Անանյանը։

Իսկ լրագրողի այն հարցին, թե կտեսնե՞նք իրեն Ազատության հրապարակում գիշերելիս հանուն Արցախի և Հայաստանի փրկության, Անանյանը պատասխանեց՝ ապագան ցույց կտա։ «Ապագան ցույց կտա: Այո, ես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել և հրապարակային գործիչ չեմ հանդիսացել և չեմ էլ կարծում, որ ես հրապարակային գործիչ եմ։ Ես ավելի քան 30 տարի զբաղված եմ տնտեսագիտությամբ, ֆինանսներով և իմ պրոֆեսիոնալ գործունեությունն եմ իրականացնում։ Որպես շարքային քաղաքացի՝ եթե գտնեմ, որ պահը եկել-հասունացել է, որ իմ ներկայությունը շատ որոշիչ է, իհարկե, ես այստեղ պետք է լինեմ։ Եթե որոշում կայացնելու լինեմ, թե որտեղ է իմ տեղը, իմ տեղն այստեղ է»,- ասաց Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը