Ներքին 4 տարի առաջ - 17:00 18-04-2022

«Հայաստան» դաշինքն ունի իր օրակարգը. Վահե Հակոբյան

Ազատության հրապարակ եկած ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ խորհրդարանական ողջ ընդդիմությունը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, հրապարակում չէ, և միայն առանձին պատգամավորներ են այցելում Վանեցյանին։

««Հայաստան» դաշինքը այսօր զբաղված է իր օրակարգով, մենք հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն, և մնացած մեր գործընկերները զբաղված են իրենց վրա վերցված պարտականություններով», - պատասխանեց Հակոբյանը:

Այն հարցին, թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինիքների օրակարգերը տարբերվո՞ւմ են, Վահե Հակոբյանը պատասխանեց.«Ոչ, մեր օրակարգում մեկ գլխավոր հարց կա, դա Նիկոլ Փաշինյանի և իր հետևորդների շուտափույթ հեռացումն է մեր քաղաքական կյանքից և առհասարակ մեր կյանքից: Օրակարգը դա է` թե «Պատիվ ունեմ»-ի, թե Վանեցյան Արթուրի, թե «Հայաստան» դաշինքի, թե բոլորիս»,- պատասխանեց Հակոբյանը:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր