Ներքին 4 տարի առաջ - 12:08 18-04-2022

Երևանի կենտրոնում դժվար է պատկերացնել, թե Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում ինչ է կատարվում, և ինչեր կարող են կատարվել. Վարդևանյան

«Օգտվելով առիթից՝ կդիմեմ մեր հայրենակիցներին և կասեմ, որ այս իրավիճակում հուսահատվելը, հիասթափվելը լուծում չէ։ Պետք է զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից, քանի որ հուսահատվելով և նեղվելով մենք այս իրավիճակից դուրս չենք գալու։ Պետք է համախմբվենք, միասնական լինենք, և մենք կհասնենք մեր արդյունքին»։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Պետք է հաշվի առնել, որ սա այնպիսի ժամանակահատված է, որ մեր գործողությունները պետք է լինեն շատ հստակ ծրագրավորված և համակարգված։ Սա բավականաչափ լուրջ գործողությունների ծրագիր է լինելու, և կարծում եմ՝ մեր այն հայրենակիցների խումբը, ովքեր ունեն վերապահումներ, հիասթափված են այս վիճակից, դուրս են գալու։ Շատ ուզում եմ կարևորել նաև ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարը՝ իր ձևով և գործողություններով»,- ասաց Վարդևանյանը։

Լրագրողի այն հարցին, որ հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որը խորապես անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է. այդ մարդկանց արթնացնելու համար ձեր գործողությունները բավարա՞ր են լինելու, Վարդևանյանը պատասխանեց. «Գտնվելով Երևանի կենտրոնի մի սրճարանում՝ դժվար է պատկերացնել, թե Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում ինչ է կատարվում, և ինչեր կարող են կատարվել։ Թշնամին չի վարանում, և իրենք իրենց հանրային խոսքում ասում են, որ Սևանն էլ է իրենցը, Գեղարքունիքն էլ»։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը