Ներքին 4 տարի առաջ - 15:32 14-04-2022

Մինչև 2030 թվականը արևային էներգիայի մասնաբաժինը կդարձնենք հազար մեգավատտ. ԱԺ-ն ՀԾԿՀ անդամի թեկնածու է ընտրում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Սեդա Շահինյանն իր ելույթում ներկայացրեց հաշվետվություն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական նշանակություն և հնչեղություն ունեցող հարցեր։
Շահինյանը ներկայացրեց հանձնաժողովի լիազորությունները, այդ թվում՝ մոնիթորինգի, հանձնաժողովի քայլերի և էլեկտրոնային հաղորդակղության ոլորտում տույժերի իրականացման, կիրառման հստակեցման մասով։ Հաջորդ փոփոխությունը, ըստ թեկնածուի, տեսնում է շուկայի ազատականացման մասով։

Հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցրեց, թե ինքնավար 7000 էներգաարտադրողներ կան, փոփոխություններից հետո արդյոք ավելացե՞լ են, թե՞ ոչ, որին ի պատասխան Շահինյանն ասաց, որ ենթաօրենսդրական փոփոխություններ կան, որոնք պետք է համապատասխանեցվեն օրենսդրությանը, իսկ էներգաարտադրողներն ինտենսիվ աճ են գրանցում։

«Ինքնավար էներգաարտադրողներին հնարավորություն է տրվում ստեղծել խմբեր, որը մինչ այդ փոփոխությունը նրանք չունեին»,- ասաց նա։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե արդյոք այժմ խրախուսվո՞ւմ է արևային էներգիայով էլեկտրականություն ստանալու գործունեությունը, Շահինյանը պատասխանեց, որ որպես հստակ առաջնահերթություն սահմանվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել մեր երկրում հազար մեգավատտ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում