copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:07 11-04-2022

Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է քաղաքական իշխանության կողմից․ Կոչուբաև

Ալեքսանդր Կոչուբաև իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շնորհավորում եմ բոլորիս, Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է քաղաքական իշխանության կողմից
Այսօր լրանում է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված բողոքի ՉՔՆՆԱՐԿՄԱՆ հոբելյանական 2 ամիսը (ԵՐԿՈՒ ԱՄԻՍ)։ Վերաքննիչում ամեն անգամ դիմում են շառլատանության, որպեսզի չքննարկեն բողոքը։ Արդեն որերորդ անգամ ծանուցագիր եմ ստանում, որ երեք օր առաջ նշանակված է եղել դատական նիստ։ Մեկ ամիս Մնացական Հարությունյանի ռեսուրսով ձգձգումներից հետո՝ հիմա էլ գործը փոխանցել են Ռուբիկ Մխիթարյանին, որ հիմա էլ այս <<հարգելի դատարանը>> ձգձգի բողոքի քննությունը։ Երկու ամիս կալանքի դեմ բերված բողոքը չքննարկելը իրավական շանտղություն է և Ռուբիկ Մխիթարյանին խնդրում եմ այս հանգամանքը ընդունել ի գիտություն։ Համեմատության համար նշեմ, որ ոչ քաղաքական գործերով նիստի ծանուցումները կատարվում են հեռախոսազանգով կամ թղթայինին զուգահեռ նաև զանգում են կամ եթե բողոքը բերած է լինում դատախազությունը դատական ծանուցագրի հետ գալիս է նաև դատական ոռնոցներ, որ շատ արագ պետք է քննվի բողոքը։ Վերաքննիչի ռուբիկմխիթարյաններին կոչ եմ անում մի փոքր մասնագիտական ինքնասիրության զգացում գտնեն իրենց մեջ․ երկու ամիս կալանքի դեմ վերաքննիչ բողոքը չի կարել չքննարկել․ դա պաշտպանական սրբազան իրավունքներից է․ թև այս երկրում սրբազան ոչինչ այլևս չի գնահատվում։

Հ․գ․ Այս դեպքով դիմելու ենք արդնախին և կարգապահական հանձնաժողովին։ Դատավորներին խնդրում եմ այս քայլին մոտենալ ըմբռնումով, ես մշտապես հակված եմ պահել գործընկերային հարաբերությունները և մշտապես աչք եմ փակում հետին թվով կազմված դատական ակտերի, դատավարական փաստաթղթերի, դրանք ուշ տրամադրելու և նմանատիպ այլ խախտումների վրա, բայց իրավական շանտղության դեմ գործընկերությամբ չես կարող պայքարել»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան