copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:10 08-04-2022

«Ռեստարտի» հոգաբարձուների խորհրդի նախագահը պրոռեկտոր է նշանակվել

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Բանն այն է, որ Միքայել Հովհաննիսյանը «Ռեստարտ» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ «Ռեստարտը», հիշեցնենք, այն կազմակերպությունն էր, որ մշտապես արշավներ էր իրականացնում համալսարանի և դրա ղեկավարության դեմ։ Այս կազմակերպությունը դեռ 2017 թվականից ԵՊՀ-ում դասադուլներ ու բողոքի ակցիաներ էր իրականացնում, դրանցից մեկի ժամանակ նույնիսկ շրջապատել էին այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանին, նրա սենյակից հանել ռեկտորի աթոռն ու ցուցադրաբար նստել վրան՝ այդպես ծաղրելով Սիմոնյանին։ Այս կազմակերպությունը պարբերաբար արշավներ էր կազմակերպում նաև ԵՊՀ-ի տարբեր դասախոսների, գիտնականների դեմ։

Ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես հերքում էր իր կապը այդ կազմակերպության հետ, թեև մամուլը անընդհատ գրում էր, որ Հովհաննիսյանը «ռեստարտականների» ռեկտորի թեկնածուն է համալսարանում։ Այս նշանակումով արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում։

Մի հետաքրքիր փաստ էլ. ԵՊՀ-ում նախկինում զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտորի հաստիք չի եղել, սա Հովհաննես Հովհաննիսյանը հորինել է հատուկ Միքայել Հովհաննիսյանի համար, բայց քանի որ վերջինիս ուժերին վստահ չեն, նրա համար վերացական հաստիք են ստեղծել, որ ինչ ուզենա՝ անի, կատարած աշխատանքն էլ չափելի չլինի, փոխարենը Հովհաննես Հովհաննիսյանը վերացրել էր արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիքը։

Այսպես Հովհաննես Հովհաննիսյանը «Ռեստարտին» իր պարտքերն է տալիս, իսկ այս կազմակերպությունն էլ, որը ֆինանսավորվում է «Սորոսի» հիմնադրամից, տիրանում է Մայր բուհին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի