Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 11:25 08-04-2022

Բրյուսելյան շանսից օգտվելու 2 տարբերակները

Վարչապետը Բրյուսելից բերեց երկու որոշում՝ խաղաղության պայմանագրի մշակման և սահմանագծման-սահմանզատման երկկողմ հանձնաժողով ձևավորելու մասին։ Եթե հաշվի առնենք, որ բրյուսելյան բանակցությունները տևել են մի քանի ժամ, ապա կարող ենք նկատել, որ վարչապետը շատ քիչ տեղեկատվություն է ներկայացրել Կառավարության անդամներին։ Հստակ է մեկ բան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կազմակերպվելու է ոչ միայն ՌԴ-ի, այլև Եվրոպայի միջնորդությամբ։ Սա է բրյուսելյան հանդիպման հիմնական ուղերձը։

Մինչ այս՝ սահմանազատման-սահմանագծման թեմայով հանդիպումները կազմակերպվել են եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Իսկ Բրյուսելում որոշվել է երկկողմ հանձնաժողով ձևավորել։ Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ևս ներգրավում են միայն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ Լավրովն ու նրա պալնները չկան։ Իհարկե՝ վերջնական ստորագրումը կլինի միջնորդների, այդ թվում՝ ՌԴ-ի, ներգրավմամբ և երաշխավորությամբ։ Սակայն ՀՀ իշխանությունը անկախ բանակցություններ վարելու բացառիկ հնարավորություն է ստանում։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կօգտվի այս հնարավորությունից։ Այս առումով՝ 2 վարկած կա, որոնք պայմանականորեն կանվանենք հոռետեսական և լավատեսական։

Հոռետեսական վարկած։ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն լեգիտիմ և էքզիստենցիալ վախեր Ռուսաստանից։ Հետևաբար՝ չեն փորձի անկախ-ինքնուրույն որոշումներ ընդունել, անտեսելով ռուսական տարածաշրջանային հավակնությունները։ Պարզ ասած՝ եթե ռուսական շահերն առաջին պլան մղեն, ապա խաղաղության և սահմանազատման փոխարեն կստանան հարաբերական կայուն հրադադար, երկրները կմնան անթաքույց անբարյացկամության մթնոլորտում, ինչը թույլ կտա ՌԴ-ին փառուխային «խաղաղարար» առաքելություն իրականացնել, ինչպես նաև վարել պրոքսի ռազմական գործողություններ, երկրներին լարելով միմյանց դեմ։

Լավատեսական վարկած։ Ապրիլի 5-ին Երևանում կազմակերպված հանարահավաքում և դրան հաջորդած հայտարարություններում շեշտվել է ՀՀ ինքնիշխանության պաշտպանության խնդիրը։ Ոչ ոք չի պաշտպանում Արցախը ռուսական դարձնելու անիրական թեզը։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական համայնքի մեծ մասը հասկանում է, որ բրյուսելյան սեղանին դրված հայ-ադրբեջանական հարցը Հարավային Կովկասի ազատության և խաղաղության մեծ թեմայի բաղադրիչն է։ Ու եթե Բրյուսելում որոշումներ են ընդունում խաղաղության պայմանագիր մշակելու և սահմանագծման-սահմանազատման երկկողմ հանձնաժողով կազմելու մասին, ապա ենթադրելի է, որ կա մեծ պայմանավորվածություն Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից, մասնավորապես՝ Հայաստանից ու Ադրբեջանից հեռանալու և տարածաշրջանային անվտանգության մանդատը Եվրոպային փոխանցելու մասին։ Այս դեպքում՝ սահմանագծում-սահմանազատումը կլինի արևմտյան անվտանգային հետաքրքրությունների ծիրում, և ՀՀ-ն կարող է շահել, եթե ներսում չեզոքացնի ռուսական ազդեցությունը և առաջնորդվի բացառապես ազգային և քաղաքակրթական հետաքրքրություներով։ Եթե այդպես չվարվի, ապա խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ուժերը կխստացնեն քննադատությունն իշխանությունների հասցեին և կպահանջեն արտահերթ ընտրություններ անցկացնել։


Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար