Արտաքին 4 տարի առաջ - 12:35 31-03-2022

Ռուսաստանը պատրաստվում է «հանրաքվե» անցկացնել Խերսոնի մարզում. Ուկրաինայի գլխավոր շտաբ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի վաղ առավոտյան տարածած հաղորդագրության մեջ, ի թիվս այլ բաների, պնդում է, որ Ռուսաստանը փորձում է հող նախապատրաստել «Խերսոնի ժողովրդական հանրապետության» հռչակման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։
«Ուկրաինայի հարավային հատվածում ժամանակավոր բռնազավթված տարածքները վերահսկելու համար հակառակորդը փորձում է ռազմաքաղաքացիական վարչակազմեր ստեղծել և սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել Խերսոնի մարզի տարածքում քվազիպետական ​​կազմավորում (Խերսոնի ժողովրդական հանրապետություն) ստեղծելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար»,- գրում է գլխավոր շտաբը։
Ուկրաինացի զինվորականները մանրամասներ չեն հայտնում, գրում է BBC-ին։
Խերսոնը Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոնն է, որը գրավել են ռուսական զորքերը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում