Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:05 31-03-2022

Նիկոլ Փաշինյանը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման մասին


Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արտաքին իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությանը։

Նշենք, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ հայտնի դարձավ, որ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել․

«Ես ուզում եմ անդրադառնալ բոլորիս համար ոչ այնքան հաճելի մի խնդրի։ Դուք տեղյակ եք, որ անցած շաբաթ՝ 2-3 օր առաջ, իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում հարուցված քրգործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահի դրությամբ կան այդ գործով ձերբակալված անձինք, և նաև ձերբակալված է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես ցավում եմ, սա շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես նաև ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք, ինչը չի նշանակում դեռևս որևէ բան․․․»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել