copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:12 25-03-2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին կանչել է Թվիթերի ծաղրանկարների պատճառով

Մարտի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչության Թվիթերի էջում տեղադրված ծաղրանկարների պատճառով։ Նրան ասել են, որ դրանք անընդունելի են։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը, ՌԴ դեսպանատունը հաստատել է տեղեկությունը։

Նկարները Թվիթերում են հայտնվել այս շաբաթվա սկզբին: Նկարներից մեկում երևում էր, որ եվրոպական երկրները ծնկաչոք լիզում են քեռի Սեմի հետույքը, անգլերեն մակագրությունը՝ «Եվրոպական համերաշխությունն ինչպես որ կա»:



Երկրորդ գծանկարում պատկերված էր անկողնու մեջ մահացող Եվրոպան, որին ԱՄՆ-ն և ԵՄ-ն ներարկում են «նեոնացիզմ», «ռուսաֆոբիա» և «Կովիդ-19» կոչվող թույները:



Դեսպանին կանչելուց հետո ծաղրանկարները հեռացվել են Թվիթերից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից