copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:14 25-03-2022

Ուկրաինայի շրջափակված քաղաքների գրոհը բացառված չէ, բայց հիմնական խնդիրը «Դոնբասի ազատագրումն է». ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈԻ ԳՇ գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը ՊՆ-ում անցկացրած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական բանակը «չի ծրագրել» գրոհել ուկրաինական շրջապատված քաղաքները, սակայն չի բացառում նման հնարավորությունը։

Ռուսական զորքերն ամբողջությամբ կամ մասնակիորեն շրջապատել են ուկրաինական մի շարք խոշոր քաղաքներ՝ Խարկով, Չեռնիգով, Սումի, Մարիուպոլ, երկու ուղղություններից առաջ են շարժվել դեպի Կիև։ Այս քաղաքները հրետակոծվում և ռմբակոծվում են, սակայն ռուսական բանակը դեռ չի կարողացել ամբողջությամբ գրավել դրանք։

Արևմտյան ռազմական փորձագետները նշել են, որ Կիևի նման մեծ քաղաքի ամբողջական շրջափակման, առավել ևս գրոհի համար ռուսական զորքերի առկա թիվը բավարար չէ։

«Սկզբում մենք չէինք ծրագրում գրոհել դրանք, որպեսզի կանխենք ավերածությունները և նվազագույնի հասցնենք անձնակազմի և խաղաղ բնակիչների կորուստները»,- ասել է Ռուդսկոյը։

«Մեր ուժերն ու միջոցները կենտրոնացված են լինելու գլխավորի՝ Դոնբասի ամբողջական ազատագրման վրա»,- գեներալի խոսքերն են մեջբերում ռուսական գործակալությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում