copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:36 24-03-2022

Չի կարելի անտեսել մարդու իրավունքները․ Արման Թաթոյանը կոչով դիմել է միջազգային լրագրողներին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կոչով դիմել է միջազգային լրագրողներին․

«Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:

Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:

Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում