Ներքին 4 տարի առաջ - 19:26 23-03-2022

Եթե իմանամ, որ իմ ժպիտը կարող է գեթ մեկ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի՛ կժպտամ. Միրզոյանը՝ Գրիգորյանին

Իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, իր հարցն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե օրերս տեղի ունեցած Անթալիայի դիվանագիտական ֆորումից ինչ սպասումներ ունի, և հաջորդ հանդիպումը երբ է նախատեսվում։

«Հետահայաց նայելով կարող եմ ասել, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը ճիշտ որոշում էր։ ՀՀ-ն և Թուրքիան պետք է հարաբերությունները կարգավորեն և բացեն սահմանները։ Անշուշտ, պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց մեր և թուրքական կողմերը վերահաստատեցին այն, որ շարունակում են գործընթացը առանց նախապայմանների, բայց ընդհանուր վերբալ մակարդակով երկուսս էլ ասում ենք, որ սահմանների բացումն է կարևորը։

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի՝ առանց փողկապ ներկայանալուն և իր ժպիտին՝ պատասխանեց. «Այդ ֆորումի ֆորմատն առանց փողկապների էր։ Ինչ վերաբերում է ժպիտին, հիմա հումոր ենք անում դրա վերաբերյալ, ողջ հարգանքով զոհերի հարազատների նկատմամբ, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը կարող է գեթ մեկ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի՛ կժպտամ, էլի՛ կժպտամ ու էլի՛ կժպտամ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում