copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:12 23-03-2022

Ուկրաինան և Ռուսաստանը երկու անգամ իրականացրել են գերիների փոխանակում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների արդեն երկու փոխանակում են իրականացրել, հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ՌԴ ՊՆ-ն ամեն օր կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և խաղաղ բնակիչների տարհանում (Ուկրաինայի) բնակավայրերից: Բացի դրանից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրականացվել է գերիների երկու փոխանակում»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է արտաքին գործերի նախարարության կայքում։

Զախարովան չի նշել զինվորականների թիվը, որոնք փոխանակումների ժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանցել են միմյանց։

BBC-ն այս մասին մեկնաբանություն է խնդրել Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի մամուլի քարտուղար Դարիա Զարիվնան մարտի 17-ին հայտնել է, որ Կիևը 2002-2003 թվականներին ծնված ինը ռուս ժամկետային զինծառայողների փոխանակել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի հետ, որին ձերբակալել էին ռուս զինվորականները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում