Ներքին 4 տարի առաջ - 11:57 22-03-2022

Մի հատ ձեր ձեռքերը հետ դրեք ու հանգստացեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթի ընթացքում իրարանցում սկսվեց, որին միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով. «Բոլորին խնդրում եմ ստեղ մնալ օրակարգի շրջանակներում, մի հատ ձեր ձեռքերը հետ դրեք ու հանգստացեք»։

Գրիգորյանն, օրակարգից շեղվելով, ասաց, որ բացարձակ չի պատրաստվում ներքաղաքական հարցերից խոսել, հարցն առնչվում է արցախցիների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցին:

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Արցախում օրեր շարունակ գազի մատակարարումը իբր տեխնիկական պատճառով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի զրկել էր արցախահայությանը գազամատակարարումից, օրեր անց վերջապես վերականգնվել է գազամատակարարումը, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է, ինչը խստորեն դատապարտելի երևույթ է»։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում