Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:02 19-03-2022

ՌԴ-ն դիմել է ՄԱԿ-ին՝ արտասահմանում ռուս երեխաների նկատմամբ խտրականության պատճառով

Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի ուշադրությունն է հրավիրել արտասահմանում ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ հետապնդումների վրա։ Այս մասին հաղորդվում է Երեխաների իրավունքների պաշտպանի կայքում։

ՄԱԿ-ի հանձնակատարին հղված իր ուղերձում լիազոր ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսալեզու և ռուս երեխաների շուրջ ստեղծված իրավիճակը «պահանջում է ոչ միայն լարված ուշադրություն, այլև խիստ դատապարտում»։ Նրա խոսքով, երեխաների նկատմամբ հետապնդումն ու խտրականությունը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իդեալներին:

«Ներկայումս տագնապալի կանոնավորությամբ տեղեկություններ եմ ստանում ռուս և ռուսալեզու երեխաների նկատմամբ ճնշումների, հարձակումների, հետապնդումների և այլ ձևերի ոչ իրավաչափ ներգործության մասին»,- տեղեկացրել է Մարիա Լվովա-Բելովան Գերագույն հանձնակատար Բաչելետին:

«Մեծահասակների հետ հավասար նրանք ենթարկվում են սպառնալիքների և բռնության՝ իրենց ծագման պատճառով, այդ թվում՝ կրթական հաստատություններում, հաճախ որոշ պետությունների իշխանությունների թողտվությամբ կամ բացահայտ հավանությամբ»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի