copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:47 18-03-2022

Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանատան 10 աշխատակցի

Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության 10 աշխատակցի։ Այս մասին հաղորդել են Բուլղարիայի ԱԳՆ-ն և Սոֆիայում ՌԴ դեսպանատունը։

ՏԱՍՍ-ը մեջբերում է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի խոսքերը, որը Բուլղարիայի իշխանությունների գործողություններն անվանել է «չափազանց ոչ բարեկամական ակտ»։

ՌԴ դեսպանատան աշխատակիցներին 72 ժամ է տրվել հավաքվելու համար: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ռանգի դիվանագետներ են հայտարարվել պերսոնա նոն գրատա։

Բուլղարիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ արտաքսման ստանդարտ ձևակերպում է՝ «գործողությունների համար, որոնք անհամատեղելի են դիվանագիտական ​​կարգավիճակի հետ»։ Որպես կանոն, այն օգտագործվում է հետախուզական գործունեության մեջ կասկածվողների նկատմամբ։

Բուլղարիան վերջին տարիներին մի քանի անգամ արտաքսել է ռուս դիվանագետներին, սակայն միանգամից դեսպանատան 10 աշխատակիցը ռեկորդային թիվ է:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան