copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:08 18-03-2022

Կիևը առաջ է քաշում անիրատեսական առաջարկներ. Պուտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մոտ 1-ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով նրան անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտնել են երկու կողմերի մամուլի ծառայությունները։

«Կանցլերը Ռուսաստանի Դաշնության նախագահին նաև կոչ է արել հնարավորինս արագ բարելավել հումանիտար իրավիճակը և առաջընթացը հակամարտությանը դիվանագիտական ​​լուծում գտնելու գործում»,- ասվում է Գերմանիայի կառավարության կայքում։

Կրեմլն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինան բանակցություններում «անիրատեսական» առաջարկներ է առաջ քաշում։

«Պուտինը Շոլցի հետ զրույցում նշել է, որ Կիևի ռեժիմը ձգտում է ձգձգել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ»,- հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Կրեմլը հավելել է, որ ռուսական կողմը «պատրաստ է շարունակել լուծումների որոնումը իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համահունչ»։

Կրեմլը նաև հաղորդել է, որ «խոսակցությունը հազիվ թե կարելի է համարել ընկերական, դա կոշտ խոսակցություն էր», սակայն նման շփումների անհրաժեշտությունը պահպանվում է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում