Ներքին 4 տարի առաջ - 16:01 14-03-2022

Աղին առնչվող նախագծի համար դրամաշնորհ չենք ստացել.Անահիտ Ավանեսյան

«Պատերազմում զոհված տղաների մարմինները նույնականացվել են, արդյունքները կրկնակի, նույնիսկ եռակի անգամ հաստատվել են, բայց դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները և հուղարկավորելու։ Մինչև այս պահը նմուշները Հոլանդիայում, Վրաստանում, Մոսկվայում, Գերմանիայում կրկնակի և եռակի փորձաքննություն են անցել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ դրանք հարյուր տոկոսով համապատասխանել են ՀՀ տրված արդյունքներին, իսկ թիվ հստակ չի կարող ասել, և լրագրողներին խորհուրդ տվեց դա ճշտել քննչական մարմնից, քանի որ ինքը դրա լիազորը չէ։

«Հուղարկավորությունը բավականին ծանր ընթացք է, իսկ կառավարությունն անում է ամեն բան՝ խնդիրը կարգավորելու համար։ Ծնողներին այդ ցավալի պրոցեսն անցնելու համար պետք է ժամանակ տրամադրեն, և մենք պետք է նրանց հուղարկավորենք անհատական, ոչ եղբայրական գերեզմանում»,- հավելեց նախարարը։

Անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած աղի մասին օրենքի նախագծին՝ առողջապահության նախարարն ասաց, որ իրենց նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է նախագծի շնորհիվ։

«Աղի մասին օրենքը շատ կարևոր է վարքաբանական փոփոխության համար, այն պետք է լայն շրջանառվեր, որի նպատակը առողջ սովորությունների սերմանումն է։ Մենք շարունակում ենք տարբեր մեթոդներով իրազեկել մեր քաղաքացիներին դրա վնասակարության մասին։ Շատերն են զարմացել, որ ՀՀ-ում օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրման»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Վերջինս ընդգծեց, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, իսկ ինքն առաջիկայում քննարկումներ կունենա ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, սպառողների, հանրային շահերը սպասարկող կազմակերպությունների հետ՝ գտնելու, լրացնելու, մշակելու և շարունակելու աղի իրական սահմանափակումներն իրականացնող ծրագրերը։

«Մենք որևէ բան չենք արգելում, այլ փորձում ենք բերել վարքաբանական փոփոխության։ Քաղաքացիները սովորություն ունեն չափից շատ աղ և չափից շատ շաքար օգտագործելու։ Ծիծաղելի է, որ աղին առնչվող նախագծի համար դրամաշնորհ ենք ստացել»,- ընդգծեց առողջապահության նախարարը։


Տեսանյութը՝ Factor.am


Քնարիկ Պետրոսյան








Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ