Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:27 14-03-2022

Խորվաթիայում կործանված ԱԹՍ-ն ավիառումբ է պարունակել

Ռազմական անօդաչու թռչող սարքը, որը ենթադրաբար Ուկրաինայի պատերազմական գոտուց թռել է ՆԱՏՕ-ի անդամ երեք եվրոպական երկրների վրայով և կործանվել Խորվաթիայի մայրաքաղաքում, պայթուցիկ է պարունակել, հաղորդել է AP գործակալությունը։

Նշվում է, որ անօդաչուն, որը մարտի 10-ին վթարի է ենթարկվել ուսանողական հանրակացարանի մոտ, Խորվաթիայի երկնքում հայտնվելուց առաջ անցել է Ռումինիայի և Հունգարիայի օդային տարածքներով: Պայթյունը վնասել է մոտ 40 կայանված ավտոմեքենա, սակայն ոչ ոք չի տուժել։

«Հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր և հետքեր, որոնք հուշում են, որ սա հետախույզ-ինքնաթիռ չէ: Մենք ավիառումբի մասեր ենք հայտնաբերել»,- ասել է Խորվաթիայի պաշտպանության նախարարը։

«Կան տարրեր, որոնք ցույց են տալիս, որ անօդաչուն կարող էր պատկանել կամ ՌԴ-ին կամ Ուկրաինային»,- ասել է Բանոժիչը։