copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:08 13-03-2022

Սաուդյան Արաբիայում մեկ օրում մահապատժի են ենթարկել 81 դատապարտյալի

Սաուդյան Արաբիայի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ մեկ օրում 81 մահապատիժ է իրականացվել։

Մահապատժի ենթարկվածների մեծ մասը թագավորության հպատակներ են, որոնք դատապարտվել են արմատական ​​խմբավորումների հետ կապերի, հարձակումներ կազմակերպելու և սպանություններին մասնակցության համար։

Saudi Press պետական ​​լրատվական գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ մահապատժի ենթարկվածների թվում են «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների անդամներ, հուսիթիներ: Նշվում է, որ նրանք կենսական նշանակության օբյեկտների վրա հարձակումներ էին նախապատրաստում և մաքսանենգ ճանապարհով զենք էին տեղափոխում երկիր:

Ամենայն հավանականությամբ, իրականացված զանգվածային մահապատիժները վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշորն էին թագավորությունում․ անցած տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում հաղորդվել է 67, իսկ 2020թ․-ին՝ իրականացված մոտ 27 մահապատժի մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում