copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:16 11-03-2022

Հյուսիսային Կորեան փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգը. Պենտագոն

Հյուսիսային Կորեան վերջերս կիրառել է պատմության մեջ իր խոշորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգը երկու գաղտնի արձակման ընթացքում: Սա, հավանաբար, մեծ հեռահարությամբ հրթիռների փորձարկումների վերականգնման սկիզբն է դարձել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց:

Ըստ նախնական տեղեկատվության՝ արձակումները տեղի են ունեցել փետրվարի 27-ին և մարտի 5-ին։ Միաժամանակ Փհենյանը չի հստակեցրել, թե որ հրթիռն է կիրառվել, սակայն հայտարարել է, որ դրանք հետախուզական արբանյակների բաղադրիչներ են։

«Այս փորձարկումների նպատակը, որոնք չեն ցուցադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հեռահարությունը, ամենայն հավանականությամբ եղել է այդ նոր համակարգի գնահատականը՝ նախքան ապագայում ամբողջ հզորությամբ փորձարկումների իրականացումը, որը պոտենցիալ քողարկվում է տիեզերական արձակումների ներքո», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հետևում են Հյուսիսային Կորեայի ձմեռային զորավարժություններին՝ միաժամանակ պահպանելով պատրաստականության վիճակը: Գերատեսչությունը հրթիռային փորձարկումներն անվանել է «լուրջ սպառնալիք»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում