copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:31 10-03-2022

Նենգ թշնամին չի հանգստանա, մինչև կամ մենք իրեն չջախջախենք և ծնկի բերենք, կամ էլ ինքը մեզ դուրս մղի մեր հայրենիքից․ Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցած հանգստյան օրերին Արցախում մենք այցելեցինք Խրամորթ գյուղը, որը գտնվում է թշնամու դիրքերից տառացիորեն 500 մետրի վրա, Աղդամին դեմ հանդիման։ Մինչև մեր այցելությունն արդեն թշնամին սկսել էր հոգեբանական ճնշումը գյուղի բնակիչների վրա, իսկ դրանից հետո սկսեց նաև հրաձգային և ականանետային կրակը։ Այսօր թշնամու արձակած ականանետից գյուղում նաև վիրավորվել է խաղաղ բնակիչ՝ Սուրեն Բաղդասարյանը։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Ուկրաինայում պատերազմի ֆոնին, օգտվելով աշխարհում տիրող քաոսից, ռուսական կողմի ստրեսային վիճակից և հայաստանյան գործող իշխանությունների բացարձակ անձեռահասությունից։

Մեր համար ակնհայտ է նաև, որ այս նենգ թշնամին չի հանգստանա, մինչև կամ մենք իրեն չջախջախենք և ծնկի բերենք, կամ էլ ինքը մեզ դուրս մղի մեր հայրենիքից և տիրանա նրա ողջ հող ու ջրին։ Եթե ցանկանում ենք խուսափել անցյալի ողբերգությունների կրկնությունից, ազատ և արժանապատիվ ապրել մեր հայրենիքում, պետք է դուրս գանք այս հետպատերազմյան անհոգ թմբիրից, պատրաստվենք մեր ողջ ուժերով այն մարտահրավերներին, որոնք անխուսափելիորեն մեր առջև ծառանալու են, և օգտագործենք այս հարաբերական դադարը՝ վերականգնելու և հզորացնելու մեր մարտական ներուժը։ Մենք դա անում ենք ամեն օր, ավելի և ավելի մեծ թափով, և համոզված ենք, որ այսօր Խրամորթին սպառնացող թշնամին վաղը նույն բումերանգը իր տան մեջ կստանա»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում