copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 09-03-2022

Հայտնի է դարձել, թե ում է ամենից հաճախ զանգում Եղիսաբեթ II-ը

Մեծ Բրիտանիայի թագուհին ամենից հաճախ զանգահարում է դստերը՝ արքայադուստր Աննային, և ձիարշավի մենեջեր Ջոն Ուորենին։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ թագավորական փորձագետ Ջոնաթան Սասերդոտիին հղումով։
«Ասում են, որ նա երկու հոգու է ամենից հաճախ զանգահարում, դստերը՝ արքայադուստր Աննային և ձիարշավի իր մենեջեր Ջոն Ուորենին: Նա թագուհու ընկերոջ՝ հանգուցյալ կոմս Կարնարվոնի փեսան է։ Նա ապրում էր Բերքշիրի Հայկլեր ամրոցում, որը հայտնի է որպես Դաունթոնի աբբայություն»,- պատմել է Ջոնաթանը՝ True Royalty հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինա Գարիբալդիի հետ զրույցում:
Նա հավելել է, որ Եղիսաբեթ Երկրորդը, որպես պետության ղեկավար, պետք է միշտ կապի մեջ մնա։ Երբ Նորին Մեծությունը գտնվում է Բուքինգհեմյան պալատում, Բալմորալում, Վինձորում կամ Սանդրինգհեմում, նա երբեք իր մոտ բջջային հեռախոս չի պահում: Իսկ ճանապարհորդելիս նրա մոտ միշտ իր Samsung սմարթֆոնն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից