copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:40 08-03-2022

Ռուսաստանը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումները Եվրոպա։ Գերմանիան դեմ է նավթային էմբարգոյին

Ռուսաստանն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումները Եվրոպա, իսկ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող ռուսական էմբարգոյի դեպքում նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց մինչև 300 դոլարի, նախազգուշացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Եվրոպական շուկայում ռուսական նավթի ծավալն արագորեն փոխարինելն անհնար է, դրա համար տարիներ կպահանջվեն, ընդ որում, եվրոպացի սպառողների համար դա շատ ավելի թանկ կարժենա։ Այս սցենարի դեպքում նրանք հիմնական տուժողները կլինեն»,- ասել է Նովակը, որի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

ԵՄ-ն նավթային և գազային էմբարգոյի հարցը կքննարկի հինգշաբթի օրը Ֆրանսիայում կայանալիք ԵՄ 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Այս պահի դրությամբ դա խիստ կասկածելի է, քանի որ դեմ է Գերմանիան՝ արդյունաբերական շարժիչը, ամենաբնակեցված երկիրը և ԵՄ խոշորագույն տնտեսությունը։

«Այս պահին Եվրոպան ջերմության, լույսի արտադրության և արդյունաբերության կարիքների համար անհրաժեշտ էներգառեսուրսներով ապահովելու այլընտրանքային ուղիներ չկան»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը