copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:06 06-03-2022

ԱՄՆ-ը բարձր մակարդակի պատվիրակություն է ուղարկել Վենեսուելա՝ ՌԴ-ի հետ երկրի կապերը թուլացնելու համար. NYT

The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկել Վենեսուելա, որպեսզի թուլացնի Կարակասի կապերը Մոսկվայի հետ։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Պետդեպարտամենտի և ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Թե որքան կտևի ուղևորությունը, հայտնի չէ:

Սպասվում է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչները կհանդիպեն Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներկայացուցիչների հետ։

Պարբերականի համաձայն, ուղևորությունն անհրաժեշտ է «Ռուսաստանին իր միջազգային դաշնակիցներից բաժանելու» համար՝ Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին։ Նաև ԱՄՆ-ը կարող է բանակցել Վենեսուելայի հետ՝ որպես նավթի մատակարարի՝ ՌԴ-ի էներգետիկ հատվածի նկատմամբ սահմանափակումների դեպքում։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ