copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:35 05-03-2022

Արցախում խաղաղ ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման իրավունքի

Այսօր՝ մարտի 5-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում էին «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը, կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիներ:

«Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ողջունելի համարեց Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը և հույս հայտնեց, որ հաջորդիվ կճանաչվի Արցախի Հանրապետությունը:

«Արցախցին իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է՝ երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և չենք ընդունում արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. նկատի ունենք կիրառվող բոլոր սանկցիաները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը դեպի ՌԴ սահման՝ օգտագործելով Ուկրաինայի իշխանություններին», - նշել է Ա. Աբրահամյանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից