Հագուստի արտադրության Իսպանական Mango ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում խանութների և առցանց խանութների փակման մասին։ «Տեղափոխման և մատակարարման հետ կապված ներկայիս դժվարությունների պատճառով Mango ընկերությունը չի կարող երաշխավորել Ռուսաստանում իր գործունեության ապահովումը: Այս կապակցությամբ Mango-ն ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը այս երկրում»,- ասվում է ընկերության կայքում։