copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:13 04-03-2022

Հայտնի են դարձել «Օսկար»-ի արարողության մասնակիցները

Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության համահաղորդավարները կլինեն: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը։

Մնացած մասնակիցները, ովքեր կմիանան շոուին, կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Հաղորդվում է, որ «Օսկար»-ի կազմակերպիչները հաղորդավարներից չեն պահանջի կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստում, սակայն մրցանակի հավակնորդները և հյուրերը պետք է ներկայացնեն պատվաստման ապացույց, ինչպես նաև երկու բացասական ՊՇՌ թեստ:

Միջոցառման հիմնական հաղորդավարներն են Ռեգինա Հոլը, Էմի Շումերը և Վանդա Սայքսը, իսկ արարողության պրոդյուսերներն են Ուիլ Փաքերը և Շեյլա Քոուենը: Արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակվի կիրակի՝ մարտի 27-ին, ABC հեռուստաալիքով, ամերիկյան ժամանակով ժամը 20:00-ին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում