copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:55 01-03-2022

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ն առաջարկում են հրավիրել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մարտի երկրորդ տասնօրյակում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով։ Ազգային ժողովի իր ելույթում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, քանզի, օգտվելով առիթից, Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը, նկատի ունենալով գյուղի այգիները՝ մարդկանց ապրուստի միակ միջոցը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, ցայժմ նիստ չի հրավիրել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ միջխորհրդարանական նիստ հրավիրելու առաջարկը չի մերժվի։
Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ անցյալ շաբաթ նույն պահանջով Արցախի ԱԺ նախագահին են դիմել նաև Արցախի ԱԺ-ի երեք ընդդիմադիր խմբակցություններ։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից