Ուկրաինայի ԶՈՒ երկու Bayraktar է խոցվել ԼԺՀ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) վերահսկողության տակ գտնվող Շչաստիա բնակավայրի մոտ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու Bayraktar անօդաչու թռչող սարք։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան։ «Շչաստիա բնակավայրի մոտ երկու Bayraktar TB2 է խոցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։