copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:38 23-02-2022

Իշխանության գալու առաջին իսկ տարում ապահովել ենք տնտեսական աճ. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երբ մի երկիր իր անվտանգային, տնտեսական համակարգը, դեմոկրատական արժեքները կառուցում է ստի, կոռուպցիայի վրա և պետական շահը ստորադասում է ընտանեկան, անձնական շահերին ու առաջնորդվում է ընտրակեղծարարությամբ՝ կանգնում է մեծ մարտահրավերների առաջ։

«Այդտեղից է պետք դուրս գալ, երբ քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի և Արցախի շուրջ մենք հայտնվում ենք խոցելի վիճակներում: 2018 թվականից այս ամբողջ ճանապահն անցնելով՝ ցույց ենք տվել, որ հենվել ենք ժողովրդավարական արժեքների վրա, իսկ որոշ շրջանակներ իրենց շահերն անընդհատ առաջնային դասելով՝ ավելի են խորացրել կոռուպցիոն պետական համակարգի մեջ մխրճված խնդիրները. «Մեր՝ իշխանության գալու առաջին իսկ տարում ապահովել ենք տնտեսական աճ, ուղղակի չենք հասցրել պետական անվտանգային, բանակի հարցը բերել այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանանք խուսափել թե՛ 44-օրյա պատերազմից և թե՛ մնացած մարտահրավերներից, որոնք դեռ կանգնած են մեր երկրի առաջ»։
Լրագրողի հարցին՝ ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին, ի պատասխան Արշակյանը նշեց, որ այժմ որևէ արձագանք չկա դրա վերաբերյալ, քանի որ տեքստը հավուր պատշաճի պետք է ուսումնասիրվի, և այդ դեպքում իրենց կողմից կարծիքը չի ուշանա։

Իսկ հարցին՝ արդյոք հայկական կողմի բացթողումների հետևանքով ՌԴ-ն հարաբերությունները և գործակցությունը չի՞ խորացնում Ադրբեջանի հետ, Արշակյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր միջազգային պարտավորությունները զարգացնելու այնպես, ինչպես հարմար է համարում։ «ՌԴ-ի հետ ռազմավարական պարտավորության ծրագիր ՀՀ-ի կողմից նույնպես կա, որը տարբեր ձևաչափերում կնքվել է և ամենաբարձր մակարդակով առաջ է գնում»,- հավելեց ԱԺ նախագահի պաշտոնակատարը։
Արշակյանն ընդգծեց, որ պետք է հարգեն բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց միաժամանակ հաշվի առնել, որ ցանկացած երկիր ունի իր արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից