copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:10 21-02-2022

Գազազած ոհմակով շները լցվել են Գյումրի. քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում

Հայաստանում թափառող շների պակաս չկա. գրեթե չկա մի մարզ, որի գյուղերում ու քաղաքներում անտեր շներ չլինեն։ Քաղաքացիները, բացառությամբ կենդանասերների, հաճախ բողոքում են, թե երեկոյան ժամերին, այն էլ երեխաների հետ, վախենում են դուրս գալ զբոսնելու կամ պարզապես անցնել փողոցներով։ Մարզերի համեմատ՝ Երևանում փոքր-ինչ իրավիճակը մեղմ է։ Մայրաքաղաքում շների զգալի մասը ստերջացված է, ինչը նշանակում է, որ դրանք վտանգավոր շներ չեն, բացի դրանից՝ կա համապատասխան հիմնարկ, որը լուծում է խնդիրը։

Մարզերում պատկերն այլ է։ Օրինակ՝ հայրաքաղաք համարվող Գյումրիում երեկոյան միայնակ քչերը համարձակություն կանեն շրջել. ամեն քայլի վրա կատաղած շներ են։

Համայնքապետարանը չի լուծում այս հարցը, քաղաքացիներն էլ դիմել են հին մեթոդի. գնդակահարել շներին։

Գյումրու բնակիչ Ալեքս Թովմասյանը oragir.news-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ Գյումրիում թափառող շների խնդիրը գրեթե անլուծելի է. «Չկա ոչ մի թաղամաս, ներառյալ կենտրոնական հատվածները, որ մեծաքանակ ոհմակների չհանդիպենք։ Հարձակվում են մարդկանց վրա, առավոտյան դպրոց գնացող երեխաները նույնպես մեծ խնդրի առաջ են կանգնած։ Կրակելու կամ այլ մեթոդներով սպանելու դեպքեր չեմ իմացել։ Տեղյակ չեմ նաև մարդկանց կծելու մասին ինֆորմացիայից։ Կարծում եմ՝ նման տեղեկություն Ձեզ ավելի ստույգ կտան Գյումրիի բուժհաստատությունները։ Վերջերս լուրեր են տարածվել ու նաև ինչ-որ գլխատված շան նկարներ են շրջանառվում ֆեյսբուքյան հարթակում, որի մասին նույնպես տեղյակ չեմ ու չեմ տեսել, բայց բոլորն ակտիվ քննարկում են՝ իբր Գյումրիում շուն են գլխատել։ Համայնքապետարանը չգիտեմ՝ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել խնդրի լուծման համար, բայց խնդիրն իրոք լուրջ է։ Ստերջացում կոչվածը նույնպես արդյունք չի տվել, որովհետև անձամբ եմ հանդիպել իբր ստերջացրած շների (ականջները դակած), որոնք շրջում են իրենց ձագերի հետ»։


Ի դեպ, օրեր առաջ Գյումրիում կենդանասերները ակցիա էին անում շներին գնդակահարելու դեմ։
Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում