copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:49 20-02-2022

Այսօր նորից այդ պատմական ՊԱՀՆ է՝ մեզ վերագտնելու․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
..Ապրում ենք մի այնպիսի պատմական ժամանակաշրջան, երբ գերտերությունները բացահայտ ու մոլագար համառությամբ գնում են սեփական շահի հետևից... Իսկ մենք՝ հայերս զբաղված ենք «խաղաղության դարաշրջան» բացելու կեղծ օրակարգով...
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, որքան էլ բոլորիս համար դժվար ու գրեթե անհնար թվա, մեկն է՝ ցանկացած գնով պահպանել սեփական ԵՍ-ը և ազգովի նորից դառնալ այնպիսին, ինչպիսին կայինք ուղիղ 34 տարի առաջ...
Իսկ 34 տարի առաջ՝ 1988-ի փետրվարյան այս օրերին՝ պատմական երկար ընդմիջումից հետ, ինքներս մեզ վերագտնելով, ՄԵՆՔ վերստին դարձանք պայքարող տեսակ և մեր համազգային միասնությամբ, կարծես թե, ապացուցեցինք, որ ՀԱՅՆ ընդունակ է հաղթելու... Այսօր նորից այդ պատմական ՊԱՀՆ է՝ մեզ վերագտնելու և հանուն ԱԶԳԱՅԻՆԻ համերաշխ ու միասնական դառնալու ՊԱՀԸ... Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու կորցնել, բայց այս անգամ, թերևս, գուցեև վերջին անգամ...

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում