copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:28 18-02-2022

Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հաղորդագրության համաձայն` Հարությունյանի ազատման հիմք է հանդիսացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է` «այլ պաշտոնի նշանակվելը»։
Արայիկ Հարությունյանի` այլ պաշտոնում նշանակվելու մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ–ի օգոստոսի 9-ին։

Հիշեցնենք` այսօր Ալեն Սիմոնյանի այլ հրամանագրերով ՀՀ Զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնում Ռոմիկ Մարգարյանին փոխարինել է Արամ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում