Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:42 17-02-2022

Ավստրիան որոշել է մեղմացնել հակաքովիդային միջոցառումները զբոսաշրջիկների համար

Ավստրիայի կառավարությունը հայտարարել է 2022 թվականի մարտի 5-ից հակաքովիդային միջոցառումների մեղմացման մասին՝ զբոսաշրջիկներին թույլ տալով մուտք գործել ՊՇՌ թեստով: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուկշտեյնին։

«Դա նշանակում է, որ այլևս չեն լինի մուտքի ոչ մի կանոններ և կանաչ անցագրեր»,- ասել է երկրի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մուկշտեյնը:

Նոր կանոնների համաձայն՝ չպատվաստված անձինք (նրանց հավասարեցվում են նաև ռուսական պատվաստանյութերով պատվաստվածները) կրկին մուտք կունենան հասարակական վայրեր։ Ցանկում ներառված են հյուրանոցները, ռեստորանները, ճոպանուղիները, ջերմային համալիրները։ Սակայն դիմակ կրելու պահանջը պահպանվում է։ Դրանք պետք է կրել խանութներում, հասարակական տրանսպորտում, բանկերում, փոստային բաժանմունքներում, հիվանդանոցներում և ծերանոցներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ