copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 17-02-2022

Ուկրաինայում ռուսական սպառնալիքը ԱՄՆ-ում առաջացրել է բենզինի գների կտրուկ աճ

Ռուսաստանի պոտենցիալ ներխուժումն Ուկրաինա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Դեմոկրատական ​​կուսակցության համար կարող է վերածվել լրջագույն քաղաքական խնդրի՝ բենզինի գների անխուսափելի կտրուկ աճի պատճառով, որը կլինի ներխուժման հետևանքներից մեկը, զգուշացնում են ամերիկացի փորձագետները։

Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացումը վերջին շաբաթներին ուղեկցվում է նավթի գների անընդհատյա աճով, որն այժմ գտնվում է վերջին յոթ տարվա ամենաբարձր մակարդակի վրա։ Մեկ տարում բենզինի գինն աճել է 40 տոկոսով և 6 տոկոսով՝ վերջին ամսում։ Այժմ այն ԱՄՆ-ում միջինում արժի մոտ մեկ դոլար՝ մեկ լիտրի դիմաց։ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության դեպքում սպառնալիքի տակ կարող են հայտնվել Ռուսաստանից նավթի մատակարարումները։

Ելույթ ունենալով երեքշաբթի օրը՝ նախագահ Բայդենը ամերիկացիներին հավաստիացրել է, որ իր վարչակազմը կօգտագործի իր տնօրինության տակ եղած բոլոր գործիքները՝ չեզոքացնելու համար բենզինի գների աճը։ «Մենք ձեռնարկում ենք ակտիվ միջոցներ՝ մեր էներգետիկ շուկայի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով»,- հայտարարել է նախագահը։

Սակայն կառավարությունը հնարավորություն չունի կասեցնելու բենզինի գների աճը կարճաժամկետ հեռանկարում։ Պետական ​​ռազմավարական պահուստներից նավթի մուտքը շուկաներ անցյալ տարվա նոյեմբերի վերջին օգնել է գների աճը արգելակել ընդամենը մի քանի շաբաթով։ JPMorgan բանկի մասնագետների կանխատեսումներով՝ մեկ բարել նավթի գինը կարող է հասնել 125 դոլարի։

Հարցումների համաձայն՝ ամերիկացիների 85 տոկոսը նշում է սննդամթերքի և բենզինի նկատելի թանկացում։ 10 տոկոսը որպես հիմնական խնդիր նշել է թանկ բենզինը և վառելիքը, որը պետք է լուծի կառավարությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից