Ավելին 4 տարի առաջ - 19:08 15-02-2022

ANCA-ն դատապարտել է Մորգան Ֆրիմանին թուրքական գովազդում նկարահանվելու համար (տեսանյութ)

Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը (ANCA) խuտnրեն դատապարտել է աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին, թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ տեղեկությունների՝ Ֆրիմանի ու թուրքական ավիաընկերության միջև ձեռք էր բերվել համաձայնություն համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում:

Ֆիրմանը Twitter-ում գրել է. ««Turkish Airlines»-ի հետ համագործակցելը հիանալի էր։ Ոչ մի ավիաընկերություն «Turkish Airlines»-ից ավելի շատ երկրներ իրար չի կապում»։

Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը հրապարակել է Ֆրիմանի տեսանյութը, իսկ դրան կից հիշեցրել, որ ամերիկացի մեկ այլ դերասան՝ Ջորջ Քլունին, ժամանակին մերժել էր թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը:

«Turkish Airlines-ն իր ահաբեկիչ վարձկաններին տանում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հակամարտությունների գոտի, որտեղ նրանք կռվում են Էրդողանի պրոքսի (միջնորդավորված) պատերազմներում, կրակի վրա յուղ է լցնում և խորհրդանշում անմեղ քաղաքացիների աներևակայելի տառապանքն ու մահը»,- ասված է ANCA-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին չեղարկել էր 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը «Turkish Airlines»-ի հետ։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկը ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել, քանի որ Թուրքիան կասկածելի երկիր է, թեև ԱՄՆ-ի դաշնակիցն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում