copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:09 12-02-2022

Ռուս-ուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք-ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Ուղիղ ռազմական բախումը, կարծես թե, անխուսափելի է, եթե, իհարկե, հակամարտող կողմերը վերջին պահին «զադնի» չտան։

Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ։

Պարզ է, որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։

Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա, ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։

Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։

Ինչո՞ւ։

Շատ պարզ պատասխան։

1․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և բազմիցս հայտարարել է, որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական Արևմուտքի հակառուսական քայլերին։

2․ Ռուս-ուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք-ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ, քանզի, ըստ իրենց հաշվարկների՝ մինչև ռուսները և ամերիկա-եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ, սրանք «մուղամով» փորձ կանեն հարվածել հայ-արցախյան ուղղությամբ։

Այստեղից մի պարզունակ եզրակացություն՝ եթե փաշինյանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ (մնացած հատկություններից իրենք իսպառ զրկված են, դա արդեն պարզ է), ապա պետք է դադար տան բոլոր հակահայկական և ապազգային «սիլիբիլիներին» թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստվեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում