copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:59 11-02-2022

Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղի կանանց պատվաստումն ազդում պտղի վրա

Maccabi Health Insurance Fund-ի հետազոտությունների և նորարարության ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ազդում պտղի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։

Հետազոտողները համեմատություններ են կատարել այնպիսի ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են նորածինների քաշը, հոսպիտալացումները, ծննդյան արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առնվել նաև մոր տարիքը, հղիության տարիքը, ժողովրդագրական տվյալները և սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:

«Պատվաստված կանանց խմբում վաղաժամ ծնունդներ են եղել դեպքերի 4,2%-ում, չպատվաստված կանանց խմբում այս ցուցանիշը կազմել է 4,8%, պատվաստված մայրերի երեխաները 5,1%-ի դեպքում հոսպիտալացման կարիք են ունեցել (երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 5,3%)»,- ասվում է զեկույցում։

Գիտնականներն ընդգծել են նաև, որ երեխաների բնածին արատները երկու խմբում էլ տեղի են ունեցել նույն հաճախականությամբ։ Խմբերի միջև երեխաների մահացության մակարդակի տարբերություններ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ հղիների մոտ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետո իմունիտետն ընկնում է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում