Ներքին 4 տարի առաջ - 13:49 10-02-2022

Երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, մենք շատ լուրջ հողային և մարդկային կորուստներ ենք ունենում

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է մատնանշել Անկարայից եկող դրական ազդակներ պատասխանեց․

«Ամռանը և աշնանը Թուրքիայի նախագահը ասել է, որ բոլոր նախապայմանները ուժի մեջ են, և դրանց ավելացել է նաև այսպես կոչված միջանցքային պայմանը, այսինքն՝ ցամաքային կապի տրամադրումը Ադրբեջանին և Նախիջևանին, որից հետո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները և հատուկ ջոկատայինները ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում, որից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ օդային կապի վերականգման պայմանավորվածությունների հարցում Ադրբեջանցիների հետ համընկնում են։ Այ այս ազդակներն են «դրական», որոնք դրական ընկալելու համար պետք է լինել ՔՊ-ից։ Այլ ազդակ ես չեմ տեսել, և նախորդիվ փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, մենք շատ լուրջ հողային և մարդկային կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերություններում, այնպես որ ես զարմանում եմ, թե ինչ է լինելու այս «դրական» ազդակների վերջը,- նշեց Մամիջանյանը։

Անդրադառնալով խաղաղության թեմային՝ Մամիջանյանը նշեց, որ միայն խենթերը կարող են խաղաղություն չուզել, բայց խաղաղությունը ունի արժեք, և իր համար միշտ անհասկանալի է, թե ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության արժեքը, նրանք ովքեր կերտե՞լ են 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակը, եղել են հրամանատար, զինվորի հետ ուս ուսի մասնակցել են պատերազմին, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսին մասնակցում էր Ապրիլյան պատերազմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում