Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:44 09-02-2022

Կորոնավիրուսի քանի՞ դեպք է գրանցվել Հայաստանի դպրոցներում

Դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում երեխաների և աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 1563 դեպք։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է կրկին անցնել հեռավար կրթության, Աբովյանը նշեց, որ դպրոցներում ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության, այլև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների վերաբերյալ։

«Միայն Երևանի դպրոցներում ունենք կորոնավիրուսի 1098 դեպք։ Շատ դպրոցներ ունենալով 10 տոկոս և ավելի դեպքեր՝ անցնում են մասնակի հեռավար ուսուցման»,–ասաց Աբովյանը։

Նրա խոսքով` դպրոցներից ստացված ամենօրյա տեղեկատվության հիման վրա իրականացվում է վերլուծություն և իրավիճակի գնահատում։ Ամեն օր առողջապահության նախարարությունն իրավիճակը քննարկում է ԿԳՄՍ նախարարության հետ։

«Երբ կլինի անհրաժեշտություն հեռավար ուսուցման անցնելու, մենք համապատասխան առաջարկություններով հանդես կգանք»,–նշեց Աբովյանը։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին