Ներքին 4 տարի առաջ - 15:21 08-02-2022

Տղերքը պինդ են, նրանք չեն կզել. Լևոն Քոչարյան

ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատը։ Մինչ դատն ընթանում էր, «Հայաստան» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, Առուշ Առուշանյանի համախոհները, ընկերները առավոտյան 10։30-ից եկել էին Վերաքննիչ դատարանի մոտ՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից։

Լևոն Քոչարյանն ասաց, որ արդարադատության հույսը կա, սակայն այս դատավորից որևէ ակնկալիք չունի, որովհետև վերջին տարիների դաժան փորձը ցույց է տվել, որ դատավորներն այնքան էլ համարձակություն չունեն արդարությունը և անաչառությունը ցույց տալու և ովքեր են, որ սկզբունքային են։

«Գալ, մասնակցելը դատին, իհարկե, պետք է, ես չգիտեմ, աշխարհում էլի դեպքեր եղե՞լ են, թե՞ չէ, պետք է ուսումնասիրել, հասկանալ, Առուշ Առուշանյանը Գորիսում ստացել է շատ քանակությամբ ձայներ, բայց, այո, դատարանի մոտ այդ բումը չի լինում, վստահ եմ, որ շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում՝ անգամ մյուս համայնքնապետերի նկատմամբ: Այսօրվա դատից մեծ սպասելիքներ չունեմ, բայց տղերքը պինդ են, նրանք չեն կզել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում