copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 08-02-2022

Մակրոնը Պուտինի հետ խոսել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հանրապետությունում միջուկային զենքի մասին հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով, ինքը ռուս գործընկերոջն ասել է, որ իրեն անհանգստացնում է Բելառուսի Սահմանադրության նախագիծը, որում առաջարկվում է հանել 1994 թվականի երկու հիմնարար դրույթները, ինչպես նաև միջուկային զենքի մասին Լուկաշենկոյի կոչը։

«Նախագահ Պուտինն ինձ հանգստացրեց այս կապակցությամբ»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին Կրեմլում ։ Պուտինն այն անվանել է «բովանդակային» և «օգտակար»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից