copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:42 07-02-2022

Ավստրալիան բացում է սահմանները, իսկ Պորտուգալիան մեղմել է մուտքի սահմանափակումները

Ավստրալիայում փետրվարի 21-ից, երկու տարի առաջ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանը փակվելուց հետո առաջին անգամ, երկու դեղաչափով պատվաստվածներին թույլ կտան երկիր մուտք գործել, հաղորդում է 7news.com.au-ն։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով, այս քայլը խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի համար, որը անկում է ապրել կորոնավիրուսի և օտարերկրյա զբոսաշրջիկների կորստի պատճառով:

Ինչպես նշել է ՆԳ նախարար Կարեն Էնդրյուսը, վիզա ունեցողները, որոնք ամբողջությամբ չեն պատվաստվել, պետք է մուտքի թույլտվություն ստանան և կարող են կարանտինի տակ հայտնվել՝ կախված տվյալ տարածքում գործող կանոններից։

​Պորտուգալիան մեղմում է ուղևորությունների հետ կապված սահմանափակումները եվրոպական COVID-վկայագրեր ունեցողների համար: Փետրվարի 7-ից, մինչև երկիր մուտք գործելը կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելը պարտադիր չի լինի, հաղորդում է The Guardian-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից